Մեր մասին

«ԱՐՍՈՒԳՐԻԳ» ՍՊԸ դասվում է Հայաստանում թարմ մրգի և բանջարեղենի արտահանող/ներմուծող խոշորագույն ընկերությունների շարքին։ Այն գործում է շուկայում 2008թ.-ից։ Կազմակերպության տարածաշրջանային և միջազգային կոմերցիոն քաղաքականությունը հիմնված է պայմանագրային բոլոր պարտավորությունների ճշգրիտ և անթերի կատարման վրա։

Շնորհիվ աշխարհի տարբեր հատվածներում գտնվող վստահելի գործընկերների և արտադրողների հետ կնքված պայմանագրերի` կազմակերպությունը տարվա ցանկացած պահին կարող է առաջարկել հաճախորդներին բնական ծագում ունեցող թարմ մրգի և բանջարեղենի լայն տեսականի` մրցունակ գներով։

Սեփական փաթեթավորման կարողությունների շնորհիվ «ԱՐՍՈՒԳՐԻԳ» ՍՊԸ կարողանում է իրականացնել անդադար առաքում խոշոր մեծածախ առևտրային ցանցեր։

Մրգի և բանջարեղենի արտադրանքի պահպանման համար ընկերությունը ունի մի քանի պահեստային համալիրներ և պահախցիկներ։

«ԱՐՍՈՒԳՐԻԳ» ՍՊԸ ապահովում է ապրանքների բարձր որակ և մաքսիմալ հարմարավետություն` հանդիսանալով վստահելի և պատասխանատու գործընկեր իր հաճախորդների համար։